Արտաքին տեսքը փոխող լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար, որոնք կօգնեն ավելի լավ տեսք ունենալ լուսանկարներում:

FaceApp (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում: Այն մեծացնում, երիտասարդացնում է, ժպիտ է պարգևում, փոխում է սեռը և դեռ չի հոգնեցրել օգտատերերին: FaceApp-ով զավեշտալի խմբագրումները դեռևս ակտուալ են:

RetouchMe (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը կփոխի մարմինը, կշտկի թերությունները: Հնարավոր է երկարացնել ոտքերը, գոտկատեղը բարակեցնել, մեծացնել կրծքերը: Հավելվածը հասանելի է անվճար, բայց վերջնական արդյունքը ստանալու համար պետք է վճարել:

Visage Lab (AndroidiOS)

Գինը` անվճար

Աղջիկները կարող են հանգիստ սելֆիներ անել այս հավելվածով, եթե անգամ դիմահարդարված չեն, հավելվածը լուծում է այդ խնդիրը: Առաջարկում է անհրաժեշտ գործիքակազմը բնականին մոտ տեսք ստանալու համար: Այն նաև շտկում է մաշկի թերությունները:

YouCam Makeup (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա պրոֆեսիոնալից չտարբերվող դիմահարդարում ստանալու համար է: Կարելի է միախառնել մի քանի տոնային երանգներ, ուղղել շրթներկի գույնը, ավելացնել ցանկալի ստվերաներկը և այլն: Անթերի սելֆիի համար այս հավելվածը իդեալական է: Հավելվածն առաջարկում է նաև դիմահարդարման թեմատիկ տարբերակներ, օրինակ Հելոուինի համար:

InstaBeauty (AndroidiOS)

Գինը` անվճար

InstaBeauty հավելվածում ներկառուցված տեսախցիկով լուսանկարելիս հնարավոր է գտնել ավելի քան 100 ֆիլտր, մոտ 50 ոճի դիմահարդարում, փոխել դեմքը և ցանկության դեպքում դառնալ անճանաչելի: