Apple-ն ու Google-ը 5-րդ տարին անընդմեջ գլխավորում են աշխարհի ամենաթանկ 100 բրենդի վարկանիշը

Apple, Google և Microsoft ընկերությունները գլխավորում են այս տարվա 100 ամենաթանկ բրենդների վարկանիշը, ըստ Interbrand Corp-ի տվյալների:

5-րդ տարին անընդմեջ Apple-ն ուGoogle-ը պահպանում են առաջատար դիրքերը, իսկ Microsoft-ը բարելավել է դիրքերը՝ հետ թողնելով Coca-Cola-ին:

Apple բրենդի արժեքը գնահատվում է 184,15 միլիարդ դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճը կազմել է 3%,  Google-ինը՝ 6%-ով, 141,7 միլիարդ: Microsoft-ը նախորդ տարվա համեմատ 10% աճ է գրանցել, 80 միլիարդ դոլար:

Coca-Cola-ի արժեքը մեկ տարում նվազել է 5%-ով (69,3 մլրդ. դոլար) և իջել է 4-րդ հորիզոնական, որին հաջորդում է Amazon-ը (64,8 մլրդ. դոլար), Samsung-ը 6-րդն է (56,2 մլրդ. դոլար):

Առաջին անգամ Interbrand-ի տասնյակում հայտնվել է Facebook-ը, այն 8-րդն է՝ 48,2 մլրդ. դոլարով: Տասնյակը եզրափակում է IBM ընկերությունը՝ 46,8 մլրդ. դոլար արժողությամբ:

Google, Apple, Microsoft, Amazon և Facebook ընկերությունները առաջին տասնյակում են հայտնվել նաև բրիտանական Kantar Millward Brown-ի կազմած վարկանիշային աղյուսակում: