Google-ը հրապարակել է 2018 թվականի Android լավագույն խաղերը

Google ընկերությունը ամփոփում է 2018 թվականը և ներկայացրել է  Google Play Best of 2018 Awards քվեարկության արդյունքները։ Քվեարկության ընթացքում որոշվել  են լավագույն հավելվածները, խաղերը, գրքերը, ֆիլմերը և այլն։

Դրանք բոլորը նախատեսված են եղել Android օպերացիոն համակարգի համար։ Լավագույն հավելված է համարվել Drops: Learn 31 new languages հավելվածը, իսկ լավագույն խաղ՝ PUBG Mobile-ը:

Լավագույն ֆիլմերի 5-յակն ունի այս տեսքը․

  • Black Panther
  • Avengers: Infinity War
  • Thor: Ragnarok
  • Jumanji: Welcome to the Jungle
  • Deadpool 2

Իսկ լավագույն սերիալներինը՝ այս․

  • The Walking Dead
  • Riverdale
  • The Big Bang Theory
  • The Flash
  • PAW Patrol

Լավագույն գրքերը բաժանվել են երկու մասի՝ ընթերցանություն և աուդիոգրքեր։

Ընթերցանություն․

  • Fire and Fury by Michael Wolff
  • The Outsider by Stephen King
  • Fear by Bob Woodward
  • 12 Rules for Life by Jordan B. Peterson
  • Girl, Wash Your Face by Rachel Hollis

Աուդիոգրքեր․

  • 12 Rules for Life by Jordan B. Peterson
  • Girl, Wash Your Face by Rachel Hollis
  • Fear by Bob Woodward
  • Becoming by Michelle Obama
  • The Outsider by Stephen King