Նյու Յորքում օրերս անցկացվել է TechCrunch Disrupt կոնֆերանսը, որի ընթացքում BioBots ընկերությունը ներկայացրել է 3D-տպիչ, որը կարողանում է տպել կենդանի բջիջներով՝ 100 միկրոն թույլատրությամբ։ Առայժմ տպիչը չի կարողանում պատրաստել մարդկային լիարժեք օրգաններ, սակայն կարող է լայնորեն կիրառվել վերականգնողական բժշկության մեջ։
BioBots-ը շատ մոտ ապագայում կարող է կրճատել դեղամիջոցների փորձարկման տևողությունը և լիովին փոխել փոխպատվաստման ոլորտը։ Դեղագետները և այլ մասնագետներ վաղուց փնտրում են դեղամիջոցները մարդկային մարմնի վրա փորձարկելու ձև։ Առայժմ շատ դեղամիջոցների փորձակումը կատարվում է միայն մկների, առնետների ու նապաստակների վրա։
BioBots-ը մշակվել է Պենսիլվանիայի համալսարանի գիտնականների կողմից։ Տպիչն արժե $5000։
Աղբյուրը՝ BioBots