Բիթքոինի արժեքը միջազգային բորսայում հաստատ քայլերով աճում է։ Ներկայումս այն կազմում է 8,5 հազար դոլար։ Նախորդ տարի այս ժամանակաշրջանի համար բիթքոինի արժեքը բավական նվազել է։
CoinMarketCap հարթակի տվյալներով, բիթքոինը թանկացել է 5,12 տոկոսով՝ հասնելով 8,321 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 4,77 տոկոսով՝ 8,414 հազար դոլար:
Այս միտումը նկատվում է նաև մյուս կրիպտոարժույթի պարագաներում։