Գործարկվել է www.bizprotect.am վեբ հարթակը, որը ստեղծվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում:
Այս ծրագրով նախատեսվում է ամրապնդել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (“whistle-blowers”) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու եւ համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար:
Առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է կայքում:
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը իրականացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ):