BMW-ում ձայնային օգնական կհայտնվի

BMW Group ընկերությունը նորչ խելացի տեխնոլոգիա է ստեղծել, որը թույլ կտա մեքենաներում ունենալ ձայնային օգնական:

Սմարթ օգնականը կստանա BMW Intelligent Personal Assistant անվանումը և սկզբնական շրջանում այն կկարողանա աշխատել 23 լեզվով: Խելացի օգնականը կկարողանա կառավարել բորտային հատվածը և կկարողանա օգտատիրոջ հրահանգներով տեղեկատվություն տրամադրել: Վարորդը կարող է ձայնային օգնականի միջոցով կառավարել նավիգացիոն համակարգը և մեքենայի  սրահի եղանակային պայմանները:

Վարորդի հրահանգով ձայնային օգնականը կարող է նաև  մեքենայի որևէ մասի աշխատանքի մասին վերլուծություններ տրամադրել;

Ձայնային օգնականը գօրծարկելու համար  բավական է արտասանել  «Hey BMW» բառակապակցությունը: BMW Intelligent Personal Assistant-ը մեքենաներում կհայտնվի մյուս տարվա մարտին: