Թյունինգի արդյունքում գերհզոր ու ժամանակակից մեքենա. ներկայացնում է BMW–ն

Auto-Dynamics լեհական ընկերությունը, որը զբաղվում է մեքենաների թյունինգավորմամբ,  կատարելագործել է  BMW X5 M մոդելը։ Արդյունքում մեքենան վերածվել է գերժամանակակից, հզոր ավտոմեքենայի։

Այժմ մոդելն ունի 650 ձիաուժ հզորություն։ Սա թերևս BMW մեքենաների համար լավագույն արդյունքն է։ Այն արագ է անգամ  Lamborghini Urus–ից։

Մեքենան ունի  4.4 լ աշխատանքային ծավալով շարժիչ, 100կմ/ժ արագությունը զարգացնում է 3,5 վայրկյանում։

Ի դեպ, ընկերությունը թյունինգավորել է նաև անվանումը` այն վերափոխելով` BMW X5 M Avalanche–ի։

Նոր սերնդի BMW X5 M-ը կներկայացվի 2019թ. վերջին: