Boston Dynamics ռոբոտները նվաճել են ինտերնետը. տեսանյութ

Boston Dynamics-ը ամերիկյան ինժեներական ընկերություն է, որը հայտնի է մարդկանց կամ կենդանիների նմանությամբ թողարկվող ռոբոտներով:Այն ստեղծվել է դեռևս 1992թվականին:

Ընկերության հիմնադիրը գիտնական Մարկ Ռայբերտն է ։ Ամերիկացին ռոբոտատեխնիկայում բեկում է մտցրել մինչ սեփական ընկերության ստեղծումը։ Մինչ այդ նա աշխատել է Leg Laboratory-ում, որտեղ նա ստեղծել է մեկ ոտքի վրա ցատկող և հավասարակշռությունը պահպանող ռոբոտ: Ռայբերտը Boston Dynamics-ը հիմնադրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետ միասին՝ այնտեղ շարունակելով ռոբոտացված վերջույթների մշակումը:

Ընկերության վերջին վիրուսային տեսահոլովակը ակրոբատիկ հնարքներ կատարող ռոբոտի մասին է:Անտրոպոմորֆ Atlas ռոբոտը շարժվում է երկու ոտքերի վրա, ձեռքերով իրեր է տեղափոխում: «Մեր հեռահար նպատակն է ստեղծել ռոբոտներ, որոնք շարժունակությամբ, ճկունությամբ, ընկալումով և ինտելեկտով նման լինեն մարդկանց և կենդանիներին, նույնիսկ գերազանցեն նրանց:Atlas-ը մեկ քայլ առաջ է»,- նշել է Մարկ Ռայբերտը: