Boston Dynamics-ի ռոբոտը նոր հմտություններ է ձեռք բերել (տեսանյութ)

Boston Dynamics ընկերությունը հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ  SpotMini շան նմանությամբ ռոբոտը նոր հմտություններ է ցուցադրում։ Ռոբոտը սովորել է բացել դռները, ավելին` զիջում է մեկ այլ ռոբոտի, պահում է դուռը, սպասում է վերջինս անցնի, այնուհետև ինքն է դուրս գալիս։

SpotMini–ն  նաև կարողանում է վազել, սողալ և բարձրանալ աստիճաններով։ Ռոբոտի թարմացված տարբերակը մշակել էր ճապոնական SoftBank ընկերությունը, որին 2017–ին ձեռք էր բերել Boston Dynamics ընկերությունը Google-ից։