Միկրոչիպեր արտադրող Qualcomm-ին առաջարկել են գնել ռեկորդային 130 միլիարդ դոլարով

Անլար հաղորդակցության համար միկրոսխեմաներ արտադրող Broadcom ընկերությունն իր մրցակից Qualcomm ընկերությանն առաջարկություն է արել, որից վերջինի բաժնետերերին դժվար կլինի հրաժարվել: Qualcomm-ը ձեռք բերելու համար առաջարկել են 105 միլիարդ դոլար կամ էլ 70 դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար, որը 28%-ով ավելի է ներկայիս շուկայական գնից: Ավելին, Broadcom-ը գործարքի շրջանակում պատրաստ է վերցնել նաև Qualcomm-ի պարտքերը, այսպիսով ընդհանուր առմամբ գաործարքի արժեքը կկազմի 130 միլիարդ դոլար:

Qualcomm-ը հայտնի է որպես սմարթֆոնների և այլ գադջեթների համար միկրոչիպեր արտադրող առաջատար ընկերություն: Snapdragon բրենդով ներկայացվող արտադրանքն այսօր օգտագործվում է ամենահայտնի սմարթֆոններում:

Broadcom-ի ղեկավար և գլխավոր տնօրեն Հոկ Թանը (Hock Tan) նշել է, որ առաջարկը շահավետ է երկու կողմերի համար, քանի որ միասին բիզնեսը կարող է առավել արդյունավետ լինել: Եթե գործարքը կայանա, միավորված ընկերությունը կդառնա աշխարհում չիպեր արտադրող 3-րդ խոշոր ընկերությունը՝ Intel-ից և Samsung-ից հետո: Ներկա դրությամբ Qualcomm-ը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը տարեկան ելամուտով ($23 մլրդ.), իրենից առաջ թողնելով SKHynix-ին ($24 մրլդ): Իսկ Broadcom-ը 6-րդն է՝ $19 մլրդ. եկամուտով:

Թեև այս գործարքն առաջարկող ընկերությունը զիջում է իր տարեկան եկամուտի չափով, այնուամենայնիվ վերջին տարիներին Broadcom-ի բաժնետոմսերի գինն աճել է 60%-ով, իսկ Qualcomm-ինը 68-ից դարձել է 54 դոլար, միայն վերջին օրերին կրկին աճ է նկատվել՝ կապված գործարքի մասին պտտվող խոսակցությունների հետ: Արդյունքում,  Broadcom-ի կապիտալիզացիան կազմում է $112 միլիարդ, իսկ Qualcomm-ինը՝ $91 դոլար: Ներդրողներին անհանգստացնում է Apple-ի հետ Qualcomm-ի դատական գործընթացը, որի արդյունքում հնարավոր է «խնձորային» ընկերությունն ամբողջությամբ հրաժարվի չիպմեյքերի արտադրանքից:

Առաջարկվող գործարքը կյանքի կոչվելու դեպքում՝ Broadcom-ը ակնհայտորեն կընդլայնի իր կողմից առաջարկվող լուծումների շրջանակը, որը ներկայումս հիմնականում է սահմանափակվում է Wi-Fi և Bluetooth-սարքավորումների համար միկրոսխեմաներով:

Այդուհանդերձ, այս գործարքը դեռևս փաստացի հաստատված չէ, սպասենք հետագա զարգացումներին: Փաստ է, որ Qualcomm ընկերությունն այս շրջանում խնդիրներ ունի ներդրողների, նաև Apple-ի հետ: Reuters-ի փոխանցմաբ, եթե ընկերությունը համաձայնի, ապա այն կդառնա պատմության մեջ ամենախոշոր տեխնոլոգիական ընկերությունը:

Նշենք, որ Qualcomm-ը ստեղծվել է 1985 թվականին, Broadcom-ից մեկ տարի առաջ: 2009-ին 2 ընկերությունները ատոնագրային վեճերի շուրջ խաղաղ համաձայնության են եկել, որի արդյունքում Qualcomm-ը վճարել է մոտ 900 միլիոն դոլար փոխհատոցում: