Գործարկվել է Bzbza.com ժամանցային ուղեցույցը (տեսանյութ)

Օրերս Գյումրու տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել Bzbza.com կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ վայրում համակարգել Հայաստանում ժամանցի բոլոր հնարավոր տարբերակների մասին տեղեկատվությունը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրին bzbza.com-ից:

Կայքի համահիմնադիր Գարիկ Ավետիսյանի խոսքով` մինչ այսօր Հայաստանում չկար միացյալ համակարգված ռեսուրս, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կկարողանար գտնել անհրաժեշտ ինֆորմացիա` գալիք իրադարձությունների, միջոցառումների, համերգների, հաստատությունների ու այն վայրերի մասին, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել:

Կայքի յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի ինքնուրույն ավելացնել ինֆորմացիա այս կամ այն հաստատության, իրադարձության մասին: Կարծիքների համակարգը հնարավորություն է ընձեռնում կարծիք թողնել, ինչպես նաև ծանոթանալ այլ հաճախորդների արձագանքներին:

Կայքում կա նաև ֆորումի հնարավորություն, կայքի այցելուները կարող են շփվել ամենատարբեր թեմաների շուրջ, մասնակցել կայքում անցկացվող մրցույթներին, ակցիաներին և միջոցառումներին: