Ինչո՞ւ են օգտատերերը սկսել ուշ թարմացնել iPhone-ի մոդելը

Bernstein հետազոտական ընկերությունը պարզել է, թե ինչու են մարդիկ սկսել ավելի ուշ թարմացնել իրենց iPhone-ները։ Ըստ հետազոտողների մեղավոր է միայն Apple ընկերությունը։

Ըստ վերլուծաբանների, iPhone-ի արժեքը վերջին մի քանի տարվա ընթացքում մոտ 1,5 անգամ թանկացել է։ Եթե 2016 թվականի դրությամբ օգտատերերն իրենց սմարթֆոնները փոփոխում էին 2 տարին մեկ, ապա 2018 թվականին օգտատերերի զգալի մասը պատրաստ է իր սմարթֆոնը նորով փոխարինել 3 տարի կտրվածքով։ Ըստ մասնագետների, 2019 թվականին օգտատերերը կնախընտրեն գաջեթը փոփոխել 4 տարին մեկ անգամ։

Bernstein-ի մասնագետների կարծիքով, ստեղծված իրավիճակի միակ մեղավորը խնձորային բրենդն է և որդեգրած քաղաքականությունը։ Օգտատերերն էլ նշում են, որ հին գաջեթի վերանորոգումն ավելի մատչելի է, քան նոր մոդել ձեռք բերելը։