Google-ը հրաժարվում է CAPTCHA-ից

Հավանաբար, ինտերնետ օգտագործողներից բոլորն էլ հանդիպել են անվտանգության նկատառումներով առաջարկվող Captcha թեստին, որն իրենից ներկայացնում է տառեր, թվեր ու սիմվոլներ: Սա արվում է մարդկանց ռոբոտներից տարբերելու համար: Սակայն այն մարդիկ, ովքեր ունեն տեսողական խնդիրներ, շատ անհարմարություններ են ունենում Captcha-ն օգտագործելիս:

410493

Այդ իսկ պատճառով Google ընկերությունը ներդրել է իդենտիֆիկացման նոր համակարգ, որը կոչվում է No CAPTCHA reCAPTCHA: Այս մասին հաղորդում է Google-ի պաշտոնական բլոգը:

Նոր համակարգը պահանջում է միայն նշել համապատասխան դաշտում, որ դուք ռոբոտ չեք: Մնացած քայլերը համակարգը կարողանում է վերլուծել ինքնուրույն: Եթե կայքում օգտագործողի պահվածքը կասկած է հարուցում, առաջարկվում են այլ թեստեր:

410492

Աղբյուրը՝ Google Webmaster Central Blog