Սարթֆոնները կվերածվեն մեքենայի բանալու

Առաջատար ավտոարտադրող և  IT  ընկերությունները որոշել են միավորվել մեկ գաղափարի շուրջ։ Ընկերությունները պատրաստվում են սովորական սմարթֆոնները վերածել մեքենայի բանալիների։ Այս գործառույթը ստացել է «թվային բանալի» անունը։

Բանալին կաշխատի NFC տեխնոլոգիայով։ Նման գաղափարի շուրջ  միավորվել են արդեն այնպիսի ավտոարտադրողներ, ինչպիսիք են BMW–ն, Volkswagen–ը, Honda–ն և General Motors–ը։  Իսկ տեխնոհսկաներից` Apple, Samsung, LG և Panasonic ընկերությունները։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ թվային բանալին կծառայի մեքենայի դռները բացելու, այն ընթացքի մեջ դնելու համար։ Հնարավոր է այս տեխնոլոգիայի  ներդրման համար օգտագործվի դեմքի կամ մատնահետքի սքաներ։