Caviar-ը ներկայացրել է iPhone 2019-ի սեփական կոնցեպտը

Caviar  ռուսական ընկերությունը ցուցադրել է իր տեսլականը, թե ինչպիսին կլինի 2019-ին թողարկվելիք ծալովի iPhone-ը:

Սարքը ստացել է պայմանական  iPhone Z անվանումը: Հնարավոր է՝ այսպիսի անուն տալը եկել է նրանից, որ ճկվող սմարթֆոնը կունենա հավանաբար Z տառի տեսք: Յուրահատուկ դիզայնի շնորհիվ iPhone-ի այս մոդելը կլինի ոչ միայն սմարթֆոն, այլ նաև պլանշետ: Սա գաջեթն ավելի ֆունկցիոնալ կդարձնի քան Samsung Galaxy Fold-ը, որի հետ ենթադրաբար կմրցակցի նորույթը:

Lightning-ի փոխարեն Caviar-ի iPhone-ը կունենա  USB-C: Գաջեթը պատրաստված կլինի սև օնիքսից, ոսկուց և ադամանդից: Դեվայսի հիմնական տեսախցիկը երեք մոդուլ ունի, որից յուրաքանչյուրը 15 մպ հզորությամբ է: Face ID սքանավորման համակարգից բացի, iPhone Z-ը ունի նաև էկրանում ներկառուցված դակտիլոսկոպիկ տվիչ:  Եթե նախագիծը կյանքի կոչվի ապա կարժենա 200 հազար ռուբլի: