Ռուսական Caviar ընկերությունը, որը հայտնի է սմարթֆոններին յուրօրինակ ձևեր հաղորդելով, թողարկել է նոր արտադրանք՝ նվիրված Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը:
«Ֆուտբոլի լեգենդները» հավաքածուն նվիրված է ֆուտբոլի մերօրյա լեգենդներին: Այն իր մեջ ներառում է Լիոնել Մեսիի, Կրիշտիանու Ռոնալդուի,Պոլ Պոգբայի, Նեյմարի, Կևին դե Բրույնեի, Թոմաս Մյուլերի, Հարի Քեյնի, Իգոր Ակինֆեյեվի պատկերներով սմարթֆոնները:
Հավաքածուն պատրաստված է ոսկուց, ետնամասի կենտրոնում ֆուտբոլիստների ոսկյա դիմանկարներն են, պատյանները զարդարված են ռուսական զարդանախշերով՝ խորհրդանելով Ռուսաստանի հյուրընկալող երկիր լինելու հանգամանքը: Պատյաններից յուրաքանչյուրը ֆուտբոլիստի ազգային հավաքականի գունային գամայի մեջ է:
Ընկերությունը թողարկել է նաև Ռուսաստանի ազգային հավաքականին նվիրված սմարթոն՝ երկրի դրոշի գույներով: Այն արժե 234 հազար ռուբլի, իսկ ֆուտբոլիստներին նվիրված սմարթֆոներն արժեն 269 հազար ռուբլի: Առաջին անգամ Caviar-ը թողարկել է նաև նույն դիզայնով պատյաններ, դրանց արժեքը կազմում է մոտ 27 հազար ռուբլի: