Ի՞նչ կներկայացնեն հայկական ՏՏ ընկերությունները CeBIT 2015 ցուցահանդեսին

7Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գլխավորությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարտի 16-20ը կներկայանա Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք CeBIT 2015 միջազգային ցուցահանդեսում միասնական տաղավարով՝ Surprising Engineering խորագրի ներքո: Մասնակցության հիմնական նպատակը աշխարհում հայկական ՏՏ ապրանքանիշի առաջխաղացումն է՝ որպես բարձրորակ շուկա։

Ցուցահանդեսին մասնակցում են Volo, Altacode, E-Works, IU Networks, Technology and Science Dynamics, Web, Locator և VTG Software ընկերությունները: Volo, E-Works, IU Networks և Locator ընկերությունները կներկայանան հետևյալ տեխնոլոգիական լուծումներով.

Volo ընկերության կողմից մատուցվող ծառայություններն են՝ ծրագրերի մշակում ամբողջական ցիկլով, պատվիրատուի պահանջների վերլուծություն, ծրագրի սխեմատիկ կառուցվածքի կազմում, պատվիրատուի պահանջներին համապատասխան ծրագրի մշակում, տեստավորում, սպասարկում, ներդրում, պատվիրատուի անձնակազմի ուսուցում, հետագա տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական խորհրդատվություն:

E-Works ընկերության կողմից ներկայացվող ծառայություններն են՝ վեբ և բջջային հավելվածների նախագծում, կառավարվող աութսորսինգ: E-Works-ը ներկայացնում է կառավորվող բջջային հավելվածներ հետևյալ առանձնահատկություններով՝ մենյուի անսահմանափակ հնարավորություններ, օպտիմիզացված բոլոր iPhone և iPad սարքերի համար, ինտուիտիվ նավիգիացիա և բովանդակության կառավարման անվտանգ համակարգ: Բջջային թրեյնինգների հարթակ` պարզ, բազմակի ընտրության և բաց հարցերի հնարավորություն` ավտոմատ ուղղումով, անհատական քննությունների պլանավորում, բարդ ու բովանդակալից հաշվետվությունների համակարգ, օֆլայն քննություն հանձնելու հնարավորություն, տարբերակներ iOS և Android օպերացիոն համակարգերի համար:

IU Networks-ը կներկայացնի իր նորարական և խոստումնալից նախագծերից մեկը՝ T5 IPTV+ OTT լուծումը: Միավորելով թվային բովանդակության տրամադրումը և վաճառքի ճկուն միջավայրը՝ IU Networks-ը ներկայացնում է T5՝ նորարարական IPTV + OTT լուծումը, որը պրովայդերներին թույլ է տալիս առաջարկելու առաջադեմ, ծախսաարդյունավետ, հեշտ կառավարվող և ընդլայնվելու մեծ հնարավորություններով IPTV ծառայություն: Սպառողների պահանջներին համապատասխանելու նպատակով՝ T5 առաջարկում է IPTV+OTT լուծում հետևյալ հիմնական առանձնահատկություններով՝ բազմէկրան աջակցություն, բազմալեզու աջակցություն, տեսավարձույթի, հաղորդումը վերսկսելու (time-shift) և բաց թողնված հաղորդումը դիտելու (catch-up) հնարավորություն, հաղորդումների էլեկտրոնային ցանկ (EPG), կանխավճարային և հետվճարային բիլինգի ինտեգրում ինչպես նաև օգտվողների կառավարման ճկուն համակարգ:

Locator ընկերությունը ներկայացնելու է իր երեք հիմնական ուղղությունները՝ Եռաչափ (3D) մոդելավորում և ինտերակտիվ շարժական հավելվածների ստեղծում, Շարժական օբյեկտների արբանյակային (GPS) վերահսկողություն, պրոցեսների հեռակառավարման և տվյալների հաղորդման լուծումներ (SCADA): Նաև, ընկերությունը կներկայացնի «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) նախագիծը, որը իրենից ներկայացնում է ինտերակտիվ 3D ճանապարհորդությունների շարք դեպի Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձաններ:

Հայկական պատվիրակության մասնակցությանն աջկցում է Նիդeռլանդների ԱԳՆ Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը (CBI)։