CES 2018. Acer-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ նոթբուքը (լուսանկարներ)

Մեկնարկել է ամենամյա CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսը, որտեղ աշխարհի ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց ինովացիոն նորույթները։

Acer ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ կորպուսով Acer Swift 7 նոթբուքը։ Դրա հաստությունը ընդամենը 8,98 մմ է, պարտարստված է ալյումինից, որը սակայն ամենևին էլ չի խանգարել նոթբուքն օժտել G LTE (nano-SIM և eSIM) ցանցով։ Հաղորդակցության ալեհավաքը ներկառուցված է հենց կորպուսում, ինչպես սմարթֆոնների պարագայում է արվում։

Էկրանը սենսորային է` 1 920 × 1 080 պիքսել հնարավորությամբ, պաշտպանված է Corning Gorilla Glass NBT ապակիով։ Ստեղնաշարը համալրված է լույսերով` վատ լուսավորության պայմաններում տեքստ հավաքելու համար։ Ձախ կողմում տեղակայվել է մատնահետքի սկաները։

Acer Swift 7–ը ստացել է 7–րդ սերնդի Core i7 պրոցեսոր։ Օպերացիոն հիշողությունը 8 Գբ է, նեքինը` 256 Գբ։ Մարտկոցի հզորությունը հայտարարված չէ, բայց ընկերությունը վստահեցնում է, որ ներթբուքը կարող է ինքնավար ռեժիմով 10 ժամ աշխատել։

Acer Swift 7–ը Միացյալ Նահանգներում կարելի է գնել այս տարվա մարտին 1699 դոլարով։ Եվրոպայում թողարկումը պլանավորվում է ապրիլին` 1 699 եվրո արժեքով։