CES 2018. Ներկայացվել է գլանակի պես ծալվող հեռուստացույց

Լաս Վեգասում ընթացող CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ընթացքում LG ընկերությունը ներկայացրել է 65 դյույմ անկյունագծով OLED հեռուստացույց, որը գլանակի պես ծալվում է:

Չափազանց ճկուն դիսփլեյը զարմացրել է ցուցահանդեսի այցելուներին։ Նորույթն ունի հետաքրքիր նախապատմություն. երկու տարի առաջ LG–ն կրկին CES ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել էր 18 դյույմանոց ֆուտուրիստական դիսփլեյը, որը սովորական թերթի նման ծալվում է։ Այն ուներ 1200 х 800 պիքսել, գլանակի շառավիղը 3 սմ էր։

Այս տարի ընկերությունը նախատիպն իրականություն է դարձել ավելի բարելավված։ LG Display հեռուստացույցն ունի 4K տեսանյութերի հնարավորությամբ։