Samsung-ը CES 2019-ի ընթացքում ներկայացրել է նոր համակարգիչ, կենցաղային տեխնիկա և ռոբոտներ

Մինչև CES 2019-ի մեկնարկը Samsung-ը պատմել է, թե ինչ աշխատանքներ են տանում ընկերության ինժեներները և ինչով է պատրաստվում հարավկորեական տեխնոհսկան զարմացնել ապագայում։

Ամենահետաքրքիր նորարարությունը տեխնոբրենդի ներկայացրած ռոբոտն էր, որը վերահսկելու է օգտատիրոջ առողջությունը։ Արտաքինից այն նման է էկրանով պահարանի՝ հայթեք ձևաչափով․ որը հեշտությամբ տեղափոխվում է ակներով և կարող է շփվել օգտատիրոջ հետ։

Ըստ  Samsung-ի, ռոբոտը կարող է չափել զարկերակի ճնշումը, սրտի զարկերի քանակը և այլն։ Կարող է հետևել քնին, օգնել ճիշտ կատարել ֆիզիկական վարժությունները։

Samsung-ը նաև ներկայացրեց հեռուստացույց, չնայած նրան, որ երեկ ներկայացրել էր ևս երկուսը։ Այսօրվա նորույթը 98 դյույմ անկյունագիծ ունեցող 2,5 մետրանոց հեռուստացույցն է։ Նման լուծումն ընկերությունը բացատրում է նրանով, որ օգտատերերը հակված են մեծ հեռուստացույցներ գնելուն։ Հեռուստացույցը ունի 8K ձևաչափի հնարավորություն։

Ավելի հետաքրքրական է Samsung-ի ներկայացրած խելացի սառնարանը։ Սառնարանը համալրված է մեծ էկրանով, որը տեղակայված է աջ դռան վրա։ Այստեղ կարելի է արագ ցուցադրել սմարթֆոնից ստացված լուսանկարները և այլն։Սառնարանն ունի նաև  Bixby ձայնային օգնականի հնարավորություն։