Android սմարթֆոնները կամաց–կամաց ստանում են Chrome–ի թարմացումներ։ Թարմացումների 66–րդ տարբերակը այս օպերացիոն համակարգի սմարթֆոններին հասանելի դարձավ Mac, Windows և Linux համակարգերից հետո միայն։ Ընկերությունը որոշ դիզայներական փոփոխություններ է մտցրել և շտկել անցած բացթողումները։
Առաջին թարմացումը կայքերում մեդիաֆայկերի ինքնանվագարկումն է, այն հնարավոր է երեք դեպքում.
- Եթե կոնտենտը չի պարունակում աուդիո ֆայլ կամ դրա ձայնը անջատված է
- Եթե օգտատերը արդեն աշխատել է կայքի հետ
- եթե օգտատերը ավելացրել է կայքը սմարթֆոնի էկրանին
Թարմացված հարթակը նաև կարողանում է գաղտնաբառերը դասավորել համապատասխան ցանկում։
Chrome Home–ը փոխարինվել է Chrome Home Duplex–ով։ Գործիքակազմի մասը այսուհետ կցուցադրվի էկրանի ստորին հատվածից, որը թույլ կտա նոր էջեր բացել բրաուզերում։ Թարմացումն ունի այս տեսքը։ Նաև ակտիվանում է Chrome Modern Design–ը, որը ստացել է, ինչպես և խոստացել էին, կլորացված եղրեր և սպիտակ ֆոն։
Chrome 66–ը թույլատրում է AudioWorklet API, որը թույլ է տալիս մասնագետներին, առանց սխասման ռեժիմի, ծրագրային վերահսկողության տակ պահել աուդիոֆայլերը։