Հոնկոնգում խելացի բանտեր կստեղծեն

Հոնկոնգի ուղղիչ գաղութի տնօրենը հայտնել է, որ պատրաստվում են ստեղծել ավտոմատացված համակարգով  խելացի բանտեր, որոնք կթեթևացնեն բանտարկյալներին հսկելու ընթացքը։

Առաջինը պետք է բոլոր բանտարկյալներին <<զինեն>> վերահսկիչ հատուկ շղթաներով, որոնք կապվելով ձեռքին, կվերահսկեն գեոլոկացիան և սրտի աշխատանքը։ Եթե բանտարկյալը փորձի ազատվել շղփթայից, նրա սրտի աշխատանքը կարագանա և համակարգը այդ մասին կհայտնի բանտապանին։

Բացի այդ զուգարաններում և լոգարաններում պատրաստվում են տեղադրել տեսավերահսկման համակարգեր, որոնք կտարբերակեն բանտարկյալի ոչ սովորական պահվածքը։ Սա նրա համար, եթե որևէ մեկը ցանկանա վնասել ինքն իրեն։