Comcast հեռուստաընկերությունը 31 մլրդ դոլարով Sky-ը գնելու պաշտոնական առաջարկ է արել

Ամերիկյան Comcast հեռահաղորդակցության ընկերությունը հրապարակել է եվրոպական Sky հեռուստաընկերության գնման պաշտոնական առաջարկը՝ առաջարկելով 31 մլրդ դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք համոզված ենք, որ Sky բացառիկ ընկերություն է և հրաշալի կհամապատասխանի Comcast-ին։ Այն ունի կայուն բիզնես, հաճախորդների հավատարմության հրաշալի մակարդակ և արժեքավոր ապրանքանիշ է»,-հայտնել է Comcast-ի ղեկավար Բրայան Ռոբերթսը՝ շեշտելով Sky-ի առաջատար դիրքերը Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Գերմանիայում: