Microsoft-ը Cortana-ին կսովորեցնի շփումների արվեստը

Microsoft ընկերությունը  ձեռք է բերել Semantic Machines ընկերությունը, որը զվաղվում է արհեստական բանականությամբ: Ընկերությունը պետք է օգնի կատարելագործել արդեն գոյություն ունեցող ձայնային օգնականը։ Microsoft–ը մտադիր է Cortana-ն ավելի «շփվող» դարձնել։

Տեխնոլոգիան կիրառում է մեքենայական ուսուցման մեթոդը, որը թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ ու վերլուծել ավելի բնական ձևով` ոչ այդքան ռոբոտացված։
Ավելին` Microsoft–ը պատրաստվում է «արհեստական բանականության երկխոսության կենտրոն» ստեղծել։Սա ևս միտում ունի կատարելագործել Cortana–ի աշխատանքը։

Microsoft–ը նշել է, որ Siri–ն, Cortana–ն, Google Assistant –ը և Alexa–ն կարող են հրահանգներ կատարել, բայց կոմունիկացիոն հարաբերություններ չեն կարող ձևավորել։

Բայց  Semantic Machines–ը հատուկ տեխնոլոգիա է մշակել, որը թույլ կտա ձայնային օգնականին ամբողջական զրուցարան վերլուծել և հասկանալ այն։