Հոկտեմբերին կանցկացվի #CreateTogether հաքաթոնը

Նորարարության օրերի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 6-ին Կոլբա լաբը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, PicsArt-ը և CreateTogether թիմը համատեղ կազմակերպում են մեկօրյա Հաքաթոն:

Հաքաթոնը նորարար ու տեխնոլոգիական հավաք է, որի ընթացքում ծրագրավորողներն աշխատում են միասին` կարճ ժամանակում ստեղծելով որեւէ տեխնոլոգիական ծառայություն/ապրանք (ապրանքի մոդելը): Միջոցառման ընթացքում մասնակիցները աշխատում են թիմերում, յուրաքանչյուր ոք միանում է այն գաղափարին, որն առավել հետաքրքիր է իրեն:#CreateTogether հաքաթոնը կհամախմբի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած նորարար մտածողությամբ մարդկանց, ՏՏ մասնագետներին, ձեռներեցներին ու ստեղծագործ մարդկանց: Հայաստանաբնակ մասնակիցներն ու ժամանած մասնագետները կաշխատեն միասին Երեւանում կայանալիք միջոցառմանը՝ ստեղծելով նոր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ:

Մեկօրյա համատեղ աշխատանքը կամփոփվի մշակված ապրանքների/ծառայությունների մրցույթով:

Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է: Գրանցվելու համար այցելեք այստեղ։