Պատմության ամենաազդեցիկ հաքերային հարձակումները

Թվային դարաշրջանում կիբերհանցագործությունները սոցիալական ամենամեծ խնդիրներից մեկն են: Հաքերներն արդեն դարձել են որոշիչ աշխարհաքաղաքական գործոն, որպես ապացույց Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները կարող ենք դիտարկել:

Սպիտակ ու սև գլխարկների պայքարը շարունակվում է: Սև գլխարկավոր համացանցաբնակներն ամենուր են, նրանք շարունակաբար նոր մեթոդներ ու մեխանիզմներ են մշակում՝ առավել աննկատ գործելու և մասշատաբային կիբերհանցագործությունների նպատակով։

Ներկայացնում ենք պատմության ամենաազդեցիկ ու հայտնի կիբերհարձակումներն ու դրանց հեղինակներին։ Սկիզբը դրվել է 1980-ակկններին:

2017-ին աշխարհի մոտ 200 երկրում խոշոր վնասներ հասցրեց WannaCry վիրուսը: Հաքերների տարածած վիրուսը կոտրում է համակարգիչը, գաղտնագրում տվյալները և գումար պահանջում դրանք վերականգնելու համար: Այս վիրուսի հեղինակները շատ կարճ ժամանակում կարողացել էին հավաքել ավելի քան 50 հազար դոլար։ Այն տարածվել էր աշխարհի ավելի քան 200 երկրում, անմասն չի մնացել նաև Հայաստանը։

1983-ին Քևին Միտնիկը կոտրեց Պենտագոնի սերվերները: Միտնիկը ստացել է աշխարհի ամենավտանգավոր հաքերի կոչումը: Մի շարք դատավարություններն ու բանտային տարիները, համակարգչից կախվածության բուժումը հետ չպահեցին նրան կոտրել նոր համակարգեր ու սերվերներ:

1994-ին Վլադիմիր Լևինը Սանկտ Պետերբուրգի իր բնակարանից կոտրեց Նյու Յորքի Սիթի բանկի սերվերները և իր հաշվին փոխանցեց ավելի քան 10 միլիոն դոլար: 98-ին Լևինը բանտարկվեց 3 տարով:

1999-ին աշխարհը ցնցեց Մելիսա վիրուսը, որի ստեղծողը Դևիդ Սմիթն էր: Նույն տարում 15-ամյա Ջոնաթան Ջեյմսը հարձակվեց NASA-ի տվյալների բազայի վրա ու կոտրեց սերվերները: Հարձակման արդյունքում NASA-ի համակարգը 3 շաբաթ չէր աշխատում:

2000 թվականին թինեյջեր ընկերները կազմակերպեցին խոշոր DDoS հարձակումներ Amazon, CNN, eBay և Yahoo ընկերությունների վրա, արդյունքում մոտ 1.5 միլիարդ դոլարի վնաս հասցրին:

2004-ին հաքերները կոտրեցին Մայքրոսոֆթի ելքային կոդն ու գողացան 600 մլն. բայթ ինֆորմացիա:

2009-ին Մայամիից Ալբերտո Գոնսալեսը տիրացավ հարյուրավոր կրեդիտային քարտերի տվյալների: Արդյունքում Գոնսալեսը բանտարկվեց 20 տարով:

Անոնիմուս հաքատիվիստ խումբը սև գլխարկների շրջանում հայտնի է «Թվային Ռոբին Հուդ» անունով: Գայ Ֆոքսի դիմակը կրող խմբի թիրախում 2012-14 թվականներին հայտնվել են Mastercard, Visa, PayPal, Sony ընկերությունները, ինչպես նաև թիրախավորված հարձակումներ են կազմակերպվել Չինաստանի, Իսրայելի և մի շարք այլ պետությունների ենթակառուցվածքների կայքերի վրա: