Կիանու Ռիվզը դարձել է Cyberpunk 2077 համակարգչային խաղի հերոս

«Մատրիցա» ֆիլմի աստղ, 54-ամյա Կիանու Ռիվզը հայտնվել է   Cyberpunk 2077 համակարգչային խաղում: Խաղը  վաճառքում կլինի 2020-ի ապրիլի 16-ին:

Հանրահայտ դերասանի պնդմամբ՝ խաղի սյուժեն և այնտեղ գտնվելու, ապագայի փողոցներով քայլելու միտքը նրան շատ է ոգևորել և որոշել է ընդունել առաջարկն ու մասնակցել խաղի ստեղծմանը:

Դեռևս հստակ չէ, թե համակարգչային խաղում ինչ կերպարով է հանդես գալու Ռիվզը: Խաղի թրեյլերում ներկայացված հատվածում նրա կերպարը հայտնվում է էկրանին և ասում՝ «Գրողը տանի, վե՛ր կաց, սամուրայ, մենք դեռ պետք է քաղաքն այրենք»:

Նշվում է, որ խաղում իրադարձությունները ծավալվում են 2077 թվականին, հորինված քաղաքում: