Դանիայում սմարթֆոնի կախվածության դեմ պայքարելու համար ժապավեն են ստեղծել

Դանիայում ստեղծվել է հատուկ  ժապավեն, որն օգտատերերին օգնում է հաղթահարել  սմարթֆոնի դեմ կախվածությունից։ Ժապավենի խնդիրն է օգտագործողին ստիպել հրաժարվել գաջեթի հետ ավելորդ գործողություններ կատարելուցԼ։ Այս մասին  հաղորդում է Mir24- ը:

Գիտնականների հաշվարկով,  սմարթֆոնների սեփականատերերը օրվա ընթացքում միջինը 2617 անգամ դիպչում են գաջեթի էկրանին: Հիմնականում այս գործողությունն օգտատերերըւ կատարում են  առանց հատուկ նպատակի: Փորձագետները համոզված են, որ սա սովորություն է, որը պետք է հաղթահարվի:

Դանիացի դիզայներներն այդ նպատակով հատուկ ժապավեն  են ստեղծել: Տուփում 10 ժապավեն կա, որոնք կարելի է սմարթֆոնի էկրանին ամրացնել:

Մեկ տուփն արժե 14.95 դոլար: