Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Time Manager – Daily Time Tracker 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր փորձում են պարզել, թե ինչի վրա են ծախսել իրենց ժամանակը։ Պետք է ուղղակի առաջադրանքներ ստեղծել և երբ ժամանակը գա դրանք կատարելու, հավելվածը կզգուշացնի դրա մասին։

Sleep Better: Relaxing Waves

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն քնելու հետ։ Հավելվածի պարզ ինտերֆեյսը հնարավորություն կտա արագ կողմնորոշվել ու անհրաժեշտ կարգավորումները կատարել։

Striding Bird – An inspirational tale for kids

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղը նախատեսված է երեխաների և ծնողների համար։ Խաղն ամեն էջում ունի ինտերակտիվ լուծումներ, հետաքրքիր անիմացիաներ, օրիգինալ երաժշտություն և այլն։