DigiTec Expo 2017. Շուրջ 150 մասնակից ընկերություն ու 70 հազար այցելու

Այս տարի ԴիջիԹեք 2017 տեխնոլոգիական եռօրյա ցուցահանդեսը միավորել էր շուրջ 150 մասնակից ընկերությունների ու 70 հազար այցելուների: Ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի վերջին նորարություններն ու ոլորտի ձեռքբերումները, անց են կացվել սեմինարներ, գիտաժողովներ և այլն:

Տարածաշրջանի ամենախոշոր ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի առանձնացավ միջազգային ընկերությունների ծանրակշիռ մասնակցությամբ. ԴիջիԹեքը մեկ վայրում էր համախմբել ոչ միայն Հայաստանի տեխնոլոգիական ու նորարար ընկերություններին, այլ նաև մի շարք օտարերկրյա ընկերությունների ու անհատների:

Նշենք, որ ԴիջիԹեք՝ B2B, B2C ֆորմատի տեխնոլոգիական ամենախոշոր ցուցահանդեսն իրականացվում է 2005-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, հովանավորն է Արփինետ ընկերությունը,  պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: