Հայ ուսանողները ներկայացնում են իրենց պատրաստած օզոնատորը, որն արդեն թեստավորման փուլ է անցնում Մեքսիկայում: Ապագա ֆիզիկոսներ Ռազմիկի, Վաղարշակի ու Գոհարի հեղինակած օդային օզոնատորն ունի մի շարք հնարավորություններ, որոնց մասին պատմել են itTrend-ին.
«Գաղափարը առաջացել է լաբորատորիայում փորձ անելիս, օզոնի հոտ ենք զգացել և փորձել ենք ուսումնասիրել, մշակել ենք այս օզոնատորը: Սարքն ունի հետևյալ գործառույթները՝
- Մաքրում է օդը բակտերիաներից, վիրուսներից
- Քայքայում է հոտ ունեցող մոլեկուլները՝ վերացնում է հոտերը
- Մարդու աշխատունակության և ուղեղի աշխատանքի վրա դրական ազդեցություն է թողնում՝ կախված կոնցետրացիայից:
- Նաև օդում փոշին մաքրում է, նստեցնում է հատակին»:
Նորաստեղծ Plasma Physics and Technologies (PPT) ընկերությունը զբաղվում է պլազմային ֆիզիկայի ուսումնասիրությամբ և սարքավորումների ստեղծմամբ: Օզոն արտադրող սարքը սթրաթափի առաջին պրոդուկտն է: Սարքը պատրաստվել է 15 օրում: Թիմում ընդգրկված են 4 հոգի: Այս տարի մասնակցել են նաև Sevan Startup Summit-ին:
Նունե Գրիգորյան