4 պատճառ` iPhone 7 չգնելու համար

2016-ին Apple-ը որոշեց չփոխեց նոր սերնդի iPhone 7-ի դիզայնը, այլ կատարելագործել այն, ինչ կար: Սակայն 2017-ին թողարկվելիք iPhone 8-ը խոստանում է լինել բոլորովին նոր, այդ իսկ պատճառով պետք չէ շտապել ձեռք բերել iPhone 7-ը: Նշենք, որ 2017-ին Apple-ը նշելու է iPhone-ի թողարկման 10-ամյակը, այնպես որ բոլորովին փոխված սարք տեսնելու հավանականությունը շատ մեծ է:

Ապակա կաղապար

Սպասվում է, որ հաջորդ iPhone-ի կաղապարը կլինի ապակուց` մետաղյա շրջանակով: KGI Securities ընկերության փորձագետ Մին-Չի Կուոն 2016-ի մայիսին հայտարարեց, որ ընկերությունն անցնում է ապակյա կաղապարների:

iPhone 8-ի կոնցեպտներից մեկը
iPhone 8-ի կոնցեպտներից մեկը

Բացի այդ` հավանական է, որ ապակյա կաղապարի անկյունները կոր լինեն, իսկ էրգոնոմիկան այնպիսին կլինի, որ ապահովի հեռախոսի դիմացկունությունը:

Լուրեր են պտտվում նաև, որ Foxconn-ը` Apple-ի գործընկերը, 2015-ից փորձարկում է ապակյա կաղապարները: Սպասվում է, որ հեռախոսը կունենա անլար լիցքավորման հնարավորություն, որի մասին խոսենք ավելի մանրամասն:

Անլար լիցքավորում

Անլար լիցքավորումը նորություն չէ շուկայում, սակայն դեռ չեն առաջարկվում լուծումներ, որոնք նույնքան արագ կլիցքավորեն հեռախոսը, որքան լարային միացման դեպքում: 2016-ի հունվարին Bloomberg-ը գրեց, որ Apple-ը մշակում է նոր տեխենոլոգիա, որը թույլ կտա արագ լիցքավորել հեռախոսը` առանց լիցքավորման գորգի վրա պահելու անհրաժեշտության:

https://youtu.be/tgmhi0Vi9oo

 

Նոր էկրան

Սպասվում է, որ հաջորդ սերնդի iPhone-ը կունենա ոչ թե LCD, այլ OLED էկրան, որն ավելի լավ գույներ է ապահովում, թույլ է տալիս ամեն պիքսելն առանձին լուսավորել և այլն: Apple Watch-ում ընկերությունն արդեն իսկ օգտագործում է OLED էկրաններ:

iphone8_conceptsiphone_1474285536-630x481

Korea Herald-ի տվյալներով` Samsung-ը ստացել է 100 միլիոն 5,5 ու 5,8 դյույմանոց OLED-էկրաններ մատակարարելու ամենամյա պատվեր:

Կատարելագործած միջուկ ու նոր ֆունկցիաներ

iPhone 8-ն, ամենայն հավանականությամբ, կաշխատի A11 չիպով, որն ավելի արագ ու կոմպակտ կլինի: Իսկ օպերացիոն համակարգը կթարմացվի. հեռախոսում կօգտագործվի iOS 11-ը:

iphone8-concept-camera_1474285576-630x371
Մին-Չի Կուոյի խոսքով`  iPhone 8-ը կկարողանա ճանաչել տիրոջ դեմքն ու սկանավորել աչքի ծիածանաթաղանթը: