Ստեղծվել է iPhone X–ի նմանությամբ Android սմարթֆոն

Չինական Doogee ընկերությունը կրկնօրինակել է Apple–ի մեծ աղմուկ հանած iPhone X սմարթֆոնը։ Պաշտոնապես ներկայացվել է Doogee V սմարթֆոնը, որն արտաքին տեսքով շատ նման է «խնձորային» ընկերության արտադրանքին, բայց այն համալրված չէ դեմքի նույնականացման Face ID տեխնոլոգիայով, փոխարենը օժտվել է մատնահետքի սկաներով, որը տեղակայվել է էկրանի տակ` ստորին հատվածում:

The Verge-ի փոխանցմամբ` Doogee V-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 6.2 դյույմ անկյունագծով դիսփլեյ։ Տեխնիկական բնութագրով սմարթֆոններն էապես տարբերվում են, նմանություն կարելի է գտնել միայն արտաքին տեսքում։