Dr. Mario World-ը թողարկվել է iOS-ի համար

Nintendo-ն խոստացել է թողարկել  Dr. Mario World-ի նոր տարբերակը հուլիսի 10-ին։ Նորույթը հայտնվել է ամերիկյան և ևս մի քանի App Store-ում։

Dr. Mario World-ը դասական խաղի նոր տարբերակն է, որ թողարկվել է  Nintendo Entertaiment System խաղային կցորդի համար։ Հին գելմփլեյից նորույթը տարբերվում է նրանով, որ այս տարբերակում ստեղծվել է մոբայլին հարմար  «երեք շարք տարբերակ»-ով։

Խաղացողին կառաջարկվի անցնել անվերջանալի շարք, ինչպես օրինակ Candy Crush-ում։

Խաղը հասանելի է անվճար տարբերակով։ Այս տարբերակի ներսում կլինի թայմեր, որն անջատելու համար խաղացողը ստիպված կլինի վճարել։