Draverik. գրիչով աշխատող առաջին խելացի ժամացույցը

Շուկայում արդեն հասանելի է նոր տեսակի խելացի ժամացույց, որն ունի նաև գրիչի հնարավորություն։ Նորույթը ստացել է Draverik անվանումը։

Դրանք աշխատում են սովորական էլեկտրոնային ժամացույցի նման, բայց որոշ գործառույթներ համապատախանեցված են «խելացի» կոչմանը։ Ի դեպ, վերջինիս խելացի հնարավորությունները ընդլայնվում են հատուկ կոնսոլի` գրիչի, միջոցով։

Նախագծի հեղինակները կարծում են, որ այս ժամացույցները շատ հարմար կլինեն բիզնեսմենների և ուսանողների համար, որովհետև հեշտ կիրառելի են:

Մնացած դեպքերում  Draverik-ն աշխատում է բոլոր  խելացի ժամացույցների նման: Ի ահա արտաքինից այն տարբերվում է և ավելի շատ նման  է դասական ժամացույցի։