Dropbox-ում հնարավոր կլինի փոխանցել մինչև 100 գբ ծավալով ֆայլեր

Ֆայլերի փոխանակման Dropbox համակարգը նոր գործառույթի  բետա թեատավորում է սկսել։  Նորույթ ստացել է Dropbox Transfer անվանումը և նախատեսված է մինչև 100 գբ ծավալով ֆայլերի փոխանակման համար։

Հիմնական առավելությունն այն  է, որ անգամ Dropbox-ում չգրանցված օգտատերերը կարող են ստանալ 100 գբ ծավալ ունեցող ֆայլերը մեկ անգամից։

Ստացողը ներբեռնում է կրկնօրինակը, իսկ օրիգինալը մնում է առանց փոփոխությունների։ Ֆայլի համար կան կարգավորումներ՝ երբ պետք է ուղարկվի, երբ պիտի ջնջվի և այլն։

Նորույթի արժեքն ու գործարկման օրը դեռ հայտնի չեն։