Դուբայում Wi-Fi-արմավենիները կլիցքավորեն հեռախոսներն ու այլ գաջեթները (ֆոտոշարք)

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում հայտնվել են հատուկ արհեստական արմավենիներ, որոնք թույլ են տալիս լիցքավորել հեռախոսները և 100 մետր շառավղով անվճար Wi-Fi ինտերնետ են տարածում։

Արմավենիները համալրված են արևային մարտկոցներով, որոնք էներգիա են կուտակում։ Ամեն «ծառ» ունի լիցքավորման 8 կետ։ Smart Palm ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արմավենիները երկու անգամ ավելի են լիցքավորում հեռախոսները, քան սովորական լիցքավորիչները։

Բացի այդ՝ արմավենիներն ունեն տեսանկարահանման հնարավորություն։

Աղբյուրը՝ Daily Mail