Դուբայում մեքենաները կստանան էլեկտրոնային համարանիշներ

Արաբական միացյալ Էմիրությունների ճանապարհի և տրանսպորտի պատասխանատու օղակը հայտնել է, որ շուտով փորձարարական նախագիծ կթողարկեն։ Էմիրությունը մտադրվել է էլեկտրոնային դարձնել մեքենաների պետհամարանիշները։

Նոր տեխնոլոգիան թույլ կտա ինքնաբերաբար  և իրական ժամանակում  վթարների մասին ծանուցումներ ուղարկել արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Բացի այդ, էլեկտրոնային համարանիշները հնարավորություն կտան կապ հաստատել և տեղեկատվության փոխանակում իրականացնել մյուս վարորդների հետ։

Վերջինիս համար ներդրվելու է  GPS համակարգ, որը թույլ ունենալու է էկրան և փոխանցող սարք։ Վահանակը միացված է լինելու Ցանցին, որը թույլ կտա  տեղեկատվություն ստանալ  վարորդի բաժանորդագրությունների, խախտուների և դրանց վճարների մասին։ Փորձարարական նախագծի նպատակն է պարզել, արդյոք արդյունավետ է նման տեխնոլոգիայի կիրառումը չոր եղանակային պայմանների դեպքում, թե` ոչ այդքան։

Տեխնոլոգիայի ներդրումը կապված է վերջին շրջանում Էմիրություններում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մեքենաների աճի հետ։