Duolingo-ում լատիներենի դասընթաց է ավելացել

Լեզուներ սովորելու Duolingo հարթակում նոր դասընթաց է ավելացել: Այսուհետ օգտատերերը կկարողանան այստեղ սովորել նաև լատիներեն:

Ուսուցման գործընթացը նույնն է, ինչ Duolingo-ի մյուս դասընթացներում: Լատիներենի իմացությունը հատկապես պետք կգա բժշկական ֆակուլտետներում սովորեղների, պատմության սիրահարների համար:

Duolingo-ում լեզուները բազմազան են, այստեղ անգամ կարելի է <<Գահերի խաղը>> ֆիլմի հորինված լեզուն:

Duolingo-ն անվճար հասանելի է Android և iOS սմարթֆոնների և պլանշետների համար, բայց հավելվածի ներսում ունի նաև վճարովի ծառայություններ: