Dyson Pure Cool Me․ մաքրում և թարմացնում է օդը

Dyson ընկերությունը օդափոխության նոր սարք է ներկայացրել, որը ստացել է Pure Cool Me անվանումը։ Սարքը ունի օդը մաքրելու և թարմացնելու գործառույթներ։ Փոքր է, ինչի շնորհիվ այն կարելի է տեղավորել սենյակներում, անգամ ննջարաններում։

Dyson Core Flow տեխնոլոգիան փոփոխում է մաքրած օդի տարածման ուղղությունը և թույլ է տալիս կառավարել եկող հոսքը՝ վերևի հատվածի շարժական լինելու շնորհիվ։

Օդափոխիչը զինված է  HEPA ֆիլտրով, որը մաքրում է մոտ 99,95%  կետ։ Մարռկոցի աշխատանքի ձայնը չի լսվում՝ շնորհիվ ձայնամեկուսիչ համակարգի։ Օդափոխիչը ունի նաև թայմերի հնարավորություն՝ 30 րոպեից մինչև 9 ժամ տևողությամբ։

Dyson Pure Cool Me-ն արդեն վաճառքում է։