5 լավագույն ֆոտոխմբագրիչները, գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար

1. Fotor

Лучшие бесплатные фоторедакторы: Fotor
  • Հարթակները: վեբ, iOS, Android, macOS, Windows.

Fotor-ը կտրամադրի լուսանկարի հետ աշխատանքի բոլոր գործիքները։ Այն հարմար է, քանի որ հասանելի է և՛ վեբ, և՛ մոբայլ հավելվածի տարբերակներով։  Fotor-ը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր ուզում են քիչ ջանքերով լավ լուսանկար ստանալ։

Fotor →

2. Pixlr

Лучшие бесплатные фоторедакторы: Pixlr

  • Հարթակները: վեբ, iOS, Android.

Pixlr-ը համարվում է ամենահայտնի ֆոտոխմբագրիչներից մեկը։ Այստեղ հավաքված են բոլոր անհրաժեշտ գործիքները: Եթե դուք խնդիր չունեք Photoshop-ի հետ աշխատելու հարցում, ապա հեշտությամբ կսովորեք նաև Pixlr-ը, քանի որ որոշ առումով դրանք նման են իրար։

Pixlr →

3. GIMP

Лучшие бесплатные фоторедакторы: GIMP

  • Հարթակները: Linux, Windows, macOS.

GIMP-ը հապավում է, որը բացվում է այպես  GNU Image Manipulation Program (նկարներով մանիպուլացիա անելու հավելված՝  GNU հիմքով)։ ֆոտոխմբագրիչը բաց կոդով է և հասանելի է բոլոր հայտնի օպերացիոն համակարգերի համար։ Այս հարթակը կիրառելիս՝ կարելի է կարգավորել լուսանկարի գույները պայծառությունը և այլն։

GIMP →

4. Paint.net

Лучшие бесплатные фоторедакторы: Paint.net

  • Հարթակը: Windows.

Paint.net-ը բազմաֆունկցիոնալ և օգտակար հարթակ է։ Հեղինակները կարևորել են հեշտ ու մատչելի ինտերֆեյսը։ Paint.net-ում կան շատ էֆեկտներ, որոնք թույլ են տալիս քիչ գործողություններ կատարելով հասնել ցանկալի արդյունքին։

Paint.net →

5. Sumo Paint

Лучшие бесплатные фоторедакторы: Sumo Paint

  • Հարթակը: վեբ

Sumo Paint-ը դիտարկիչային հարթակ է, որն առաջարկում է մեծ գործիքակազմ։ Հարթակն անվճար է, բայց ամսական 9 դոլար վճարի դիմաց, կկարողանաք ձեռք բերել նաև դեսքթոփային տարբերակը։

Sumo Paint →