Eken B70՝ Android 4.0 պլանշետ 90 դոլարով

Eken ընկերությունը հայտարարել է B70 մատչելի պլանշետի վաճառքի մեկնարկի մասին՝ աշխատող Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարագով:

Պլանշետն ունի 7 դյույմ անկյունագծով էկրան` 800 x 480 պիքսել կետայնությամբ, Allwinner A10 ARM Cortex-A8 1.2Գհց պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, USB և miniUSB մուտքեր, բարձրախոս: Այն ԱՄՆ-ում կվաճառվի 90 դոլար արժողությամբ: