Գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան

11805_am_3Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որոշում է կայացվել, որ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» անցած տարեվերջին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հոկտեմբերի 1-ին: Օրենքի համաձայն՝ գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվելու են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները, այդ թվում՝ գրավը: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ: