SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը հայտարարել է, որ Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող առաջին արագընթաց ստորգետնյա թունելի շինարարությունը մոտեում է ավարտին: Այս մասին նա հայտնեկ է Instagram-ի հաշվում։
Այժմ ընկերութունը իշխանություններից սպասում է թունելը շահագործելու թույլտվությանը: Մի քանի ամսից այն փորձարկման ռեժիմում կսկսի աշխատել և սկզբնական շրջանում անվճար կլինի:
Մասկը նաև նշել է, որ թունելի գործարկման ժամանակ առաջնահերթությունը տրվելու է հետիոտներին և հեծանվորդներին, իսկ ապագայում թունելի ուղեվարձն ավելի քիչ կլինի քան` ավտոբուսի տոմսի արժեքը: