Էլոն Մասկի նոր սթարթափը մարդկային ուղեղը կկապի համակարգչի հետ

Tesla ընկերության ղեկավար, ինչպես նաև SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկը նպատակադրվել է մարդկային ուղեղը կապել համակարգիչներին: The Wall Street Journal-ի հաղորդմամաբ` Neuralink կոչվող Էլոն Մասկի նոր սթրարթափը մշակելու է նեյրոցանցեր, որոնց օգնությամբ մարդիկ առանց ֆիզիկական գործողությունների կկարողանան հաղորդակցվել համակարգիչների, խելացի սարքավորումների հետ:

Էլոն Մասկի բնութագրմամբ նեյոցանցերի նոր տեխնոլոգիաները թույլ կտան մարդկանց փոխօգտակար փոխհարաբերություններ կառուցել խելացի սարքավորումների հետ: Այսպես մարդիկ այլևս չեն զիջի օրեցօր ավելի զարգացող արհեստական ինտելեկտին (AI), այլ «կհամագործակցեն»: Էլոն Մասկը իր այս տեսլականը հայտնել էր դեռևս 2016թ. Vox Media-ի Code Conference-ի ժամանակ:

Էլեկտարական ինքնակառավարվող մեքենաներից, Մարսի գաղութացումից, տիեզերքի գրավումից մինչև արևային քաղաքներ, ստորգետնյա թունելներ. այս և այլ հավակնոտ գաղափարների հեղինակ Էլոն Մասկը հիմա էլ մտադրվել է մարդկանց ուղեղները մրցունակ դարձնել՝ դրանցում փոքր էլեկտրոդների տեղադրման եղանակով: