Էլոն Մասկը չի փոխել իր կարծիքը` նա կողմ է ինքնակառավարվող մեքենաներին

Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկը Tesla-ի էլեկտրական մեքենայի մասնակցությամբ վերջին վթարից հետո հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ դեռ շարունակում է կողմ մնալ նման մեքենաներին։

Twitter-ի իր էջում Մասկը դժգոհել է, որ անարդար  է, երբ  ուշադրության մեծ բաժին է հատկացվում   ինքնավար մեքենաների թերություններին, այլ ոչ թե ճանապարհներն ավելի անվտանգ դարձնելու  նրանց ներուժին:

«Դա պարզապես  շփոթություն է, երբ Tesla-ի մասնակցությամբ վթարը   լուրերի թոփում է հայտնվել,  մինչդեռ (մոտավորապես) երբ 40,000 ամերիկացիներ մահանում են ճանապարհների վրա, դա գրեթե չի չի լուսաբանվում»,-գրել է նա:

Tesla մակնիշի ավտոմեքենայի վերջին վթարը տեղի է ունեցել մայիսի 11-ին: Ավտոմեքենան այդ պահին ավտոպիլոտ ռեժիմում էր: Իսկ կին վարորդը կենտրոնացած էր հեռախոսի վրա: Արդյունքում մեքենան բախվել է հրշեջ մեքենային: