Էլոն Մասկը իր հեռախոսահամարը պատահաբար հրապարակել է Twitter-ում

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկն իր հեռախոսահամարը հրապարակել է Twitter-ում: Սա նկատել է Bloomberg-ի թղթակիցը։

Մասկը պատահաբար հաղորդագրության փոխարեն հրապարակել է «Խոսելու վայրկյան ունե՞ս: Համարս` 1-800-613-8840» բովանդակությամբ թվիթ, որն իրականում հասցեագրված է եղել Oculus–ի տեխնիկական տնօրեն Ջոն Քարմակին։ Մասկը արագ կերպով հեռացրել է թվիթը։

CNBC հեռուստաալիքի լրագրողը զանգել է այդ համարով, բայց պատասխան չի եղել, որից հետո միացել է ինքնապատասխանիչը ու հնչել է  God of War  համակարգչային խաղի թեմատիկ երաժշտությունը ուղեկցվելով հետևյալ հաղորդագրությամբ` «Աստված վկա, դա քեզ հաջողվեց: Դու ինչ-որ կերպ հասար ինձ, շնորհավորանքներս և հարգանքներս»:

Նշենք, որ Էլոն Մասկը Twitter-ում ունի ավելի քան 16,5 մլն հետևորդ և այդ թվիթը կարող էր տեսնել հենց այդքան մարդ: Bloomberg-ը նշում է, որ Մասկը, հավանաբար, ցանկանում էր քննարկել ինչ-որ համատեղ ծրագրեր Oculus-ի հետ:

https://youtu.be/u3Awb1T22Mk