Emojipedia-ն ներկայացրել է 230 նոր էմոջի, որոնք կհայտնվեն 2019-ին թողարկվելիք սմարթֆոններում (տեսանյութ)

Emojipedia-ի դիզայներները ուշադրության կենտրոնում են պահել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց՝ սմայլերի շարքում կհայտնվեն լսողական սարքի և պրոթեզներ։

Էմոջիների շարքը համալրել են հորանջող սմայլը, ձեռք ձեռքի տված մարդիկ, որոնց մաշկի գույնը կարելի է փոփոխել։ Թարմացումը օգտատերերին հասանելի կլինի ապրիլ ամսից՝ փուլ առ փուլ․ բոլորը թարմացումը ստացած կլինեն մինչև տարեվերջ։