Գյումրիում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողով կանցկացվի

Նոյեմբերի 17-18-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում առաջին անգամ իրականացվելու է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Նպատակն է բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում Շիրակի մարզի փորձի ներկայացումը, առկա մարտահրավերներին ուղղված առաջարկների քննարկումն ու այլ մարզերի հետ փորձի փոխանակումը՝ որպես մարզերի հզորացման երաշխիք։

Համաժողովը կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված թվով 140 երիտասարդների՝ ՀՀ բոլոր մարզերից` յուրաքանչյուր մարզից 15 մասնակից: Գրանցվել հնարավոր է այստեղ:

Համաժողովը  կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ Հայ Օգնության Ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: